Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը

Մարտ 29, 2010թ. 14:00

ՀՀ Ազգային  ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին մասնակցել է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցած` ՀՀ թատերական գործիչների միության ՙԱրտավազդ՚ ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի նվիրված էր Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի ծննդյան 105- ամյակներին:

ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշել է , որ Հովիկ Աբրահամյանը միակ պետական պաշտոնյան է, ով դեռ 1996 թվականին արժանացել է ՙԱրտավազդ՚ մրցանակի` թատրոնի նկատմամբ վերաբերմունքի համար:

Իր խոսքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը  շնորհավորել է թատերական աշխարհի գործիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ` մաղթելով մշակութային անսպառ եռանդ ու երկարակեցություն, համերաշխություն, հանդուրժողականություն  եւ բարեկեցություն: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր մեր թատերական կյանքում աշխույժ անցուդարձ է` ներկայացումների խաղացանկից մինչեւ փառատոններ: Ազգային ժողովի նախագահի կարծիքով`  մարզերի բնակչությանը պետք է ավելի ակտիվ մասնակից դարձնել թատերական եւ ընդհանրապես մշակութային կյանքին: Այս համատեքստում նա  առաջարկել է ՙԱրտավազդ՚-ի  հաջորդ մրցանակաբաշխությունն անցկացնել մարզում, ավելի կոնկրետ` Արտաշատում,   եւ աջակցելու իր պատրաստակամությունը հայտնել: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն