Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Հարցազրույցներ

ՀՀԿ անդամ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը բավականին թույլ էր»

Հունիս 26, 2010թ. 13:56

Gagik Melikyan

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ադրբեջանական զինված ուժերի սադրանքին բավական թույլ են արձագանքել։

-Ղարաբաղում կատարված ադրբեջանական սադրանքին միջազգային հանրությունը պետք է ռազմական ու ամենակարևորը՝ համարժեք գնահատական տար։ Սակայն կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը բավականին թույլ էր,-այսօր հրավիրված ասուլիսում ասել է Գ. Մելիքյանը՝ ավելացնելով, թե ի՞նչ զսպվածության մասին կարող է խոսք լինել, երբ այդ կոչն ուղղված էր երկու կողմերին, որտեղ նույնիսկ չէր էլ խոսվում, որ Ադրբեջանն է խախտել 1994թ. կնքված զինադադարը։

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ այդ գնահատականներն ուղղորդվում են առանձին քաղաքական ուժերի ու տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող արտաքին աշխարհի, չի բացառվում՝ նաև Թուրքիայի կողմից։

7or.am


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն