Գլխավոր » Society, Լրահոս

«Կրթական համակարգը բոստան չէ»

Հունիս 27, 2010թ. 11:28

Gagik Ginosyn-1«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Գինոսյանը անդրադառնալով ԱԺ-ի կողմից ««Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի ընդունմանը՝ նա նշել է, թե. «Կրթական համակարգը բոստան չէ, որ որևէ կուսակցություն կամ նունիսկ կառավարություն ու Ազգային ժողով ինչ ուզենա՝ անի: Սա ազգային խնդիր է և ռազմավարություն: Այսինքն, մեզ ասում են’ ձեր լեզվով հնարավոր չէ լուրջ գիտնական դառնալ, ձեր լեզվով հնարավոր չէ հաջողակ բիզնեսմեն կամ լավ մասնագետ լինել,-նշել է Գագիկ Գինոսյանը:

Շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի ղեկավար Գարեգին Չուգասզյանը նկատել է. «Այս դավադիր փաթեթն ընդունվեց թարգմանիչներ, հայոց հայրեր Սահակի և Մաշտոցի տոնի օրը, ինչը նշանակում է, որ մենք հեռանում ենք մեր արմատներից»:

«Ինտեգրվել աշխարհին՝ չի նշանակում տարրալուծվել։ Պետք է կարողանաս քո հոգևոր պետությունը ստեղծել, և այդ հոգևոր հասցեն քեզ հնարավորություն կտա, անթեղելով քո այդ ինքնությունը, ավելի բարենպաստ պայմաններ եթե ստեղծվեն, նորից վերստեղծել քո նյութական պետությունը։ Իսկ մենք ինչի՞ հետ գործ ունեք։ Իմպերիաների ստեղծման այս իրավիճակում թվում է, թե Հայաստանը հայտնվել է թույլ վիճակում։ Բայց դա առաջին անգամ չէ մեր պետության պատմության մեջ, և ուղեցույցը պետք է լինի հոգևոր պետության ստեղծումը։ Դրա միջոցը համաշխարհային գիտելիքի յուրացումն է և քո մշակույթն ու լեզուն ստեղծելն ու պահպանելը։ Երբ որ ամեն ինչ սկսում են շուկայով չափել, ձևախեղվում է»:

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն