Գլխավոր » Լրահոս

Հակառակորդը լռել է

Հունիս 27, 2010թ. 11:48

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Սարըջանլու, Կորգան, Յարմջա և Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ԼՂՀ  դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն