Ադրբեջանը շարունակում է իր սին հոխորտանքները
Հունիս 27, 2010թ. 12:13
«Ադրբեջանը չի ցանկանում դիմել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ռազմական լուծմանը, բայց այդ տարբերակը երբեք չի բացառել»: Հունիսի 25-ին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը` երկրի զինված ուժերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ: Նա կրկին հոխորտացել է, թե Ադրբեջանի ներկայիս ռազմական ներուժը թույլ է տալիս ամենակարճ ժամկետում իրականացնել ցանկացած ռազմական խնդիր։
Ի դեպ, այս պետական պաշտոնյան օրեր առաջ ևս հայտարարել էր, թե վերջին շրջանում ադրբեջանական բանակը համալրվել է ռազմամթերքի ամենաարդիական տեսակներով, այդ թվում՝ զրահատեխնիկայով, և «ադրբեջանական բանակը հնարավորություն ունի Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած նպատակակետի պարտության մատնելու»։
ArmAr.am












