Թաներ Աքչամ. <<Ոչ ոք չի կարող ոչնչացնել հայ ժողովրդին>>
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը նրանցից մեկն է, ով կարող խոսել մարդկության դեմ գործած ոճրի`Հայոց Ցեղասպանության մասին, ամենուր, բայց ոչ Թուրքիայում: Ինչպես հայտնի է օրերս նա գտնվում էր Իրան` իրանահայ կազմակերպությունների հրավերով: Նշենք, որ այն իրականացվել է Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի միջոցառումների ծրագրով: Թուրք պատմաբանի վերջին կանգառը եղել է Նոր Ջուղան:
Թուրք մտավորականը ավարտելով Թեհրանյան հանդիպումները` մեկնել է Սպահան: Հրավերը Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդինն է: Նոր Ջուղայում հյուրերն այցելել են Ս. Ամենափրկիչ առաջնորդանիստ վանք: Մտավորականը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին: Առաջնորդարանի դահլիճում հյուրերին ընդունել է Սպահանի Թեմի Առաջնոդ Գերշ. Տ. Բաբկեն Եպսկ. Չարյանը: Նա հատկապես բարձր է գնահատել թուրք մտավորական-պատմաբանի խիզախությունը` հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանության փաստը աշխարհում ճանչելի դարձնելու գործում:
<Արարատ> միության սրահում տեղի է ունեցել <Ամոթալի արարք> գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Պրոֆեսորը բացատրել է իր նախաձեռնության պատճառներն ու նպատակները: <Կարեւոր պատճառը, որ մենք դէմ ենք թուրքական ուրացման քաղաքականությանը, ոչ միայն պարզապէս 1915 թւականի ցեղասպանութեան իրողութեան ճանաչումն է, այլեւ այն, որ պոտենցեալ վտանգ կա նման դէպքերի կրկնության>,- ասել է Թաներ Աքչամը:
Թուրք մտավորականը Թուրքիայի տարածաշրջանային ուժի վերածվելու ձգտումը անազնիվ է գնահատում. <Թուրքիան ցանկանում է վերածվել տարածաշրջանային ուժի, նա, օրինակ, սկսել է առնչվել պաղեստինյան խնդրին եւ պահանջում է վերացնել Գազայի շրջափակումը: Այս դեպքում, եթէ դու քո տունը դեռ կարգի չես բերել եւ շրջափակված ես պահում Հայաստանը, ինչպես կարող ես խոսել Գազայի շրջափակման վերացման մասին>:
Այցելելով հայկական եկեղեցի և թանգարան թուրք մտավորականն ասել է. <Տեսնելով հայ ժողովրդի մշակույթն ու անցյալը, որի մի մասունքը խտացված է այս հոյակապ վանքում, կրկին ուզում եմ հաստատել, որ ոչ ոք չի կարող ոչնչացնել ու սպանել հայ ժողովրդին>:
ArmAr.am












