Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Օբաման, Մեդվեդևը և Սարկոզին ԼՂՀ-ի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ

Հունիս 27, 2010թ. 13:29

Obama, Medvedev, SarkoziԴմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլա Սարկազին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասված է. «Մենք’ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներս, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ, հաստատում ենք մեր պարտավորությունը’ օգնելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը’ վերջնական համաձայնության գալու ղարաբաղյասն հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ:  Մենք ողջունում ենք այն փաստը, որ երկու կողմերը հակամարտության լուծման հիմքում ընդունում են Հելսինկյան Եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքները: Դրանցից են’ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, որը երաշխավորում է անվտանգությունն ու ինքնորոշումը, ԼՂ-ը Հայաստանին կապող միջանցքը, ԼՂ ապագա վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը, բոլոր փախստականների վերադարձի հնարավորությունը’ անվտանգության երաշխիքնորով, ներառյալ խաղաղապահ զորքերի տեղակայմամբ: Ներկա դրությամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է ևս մեկ քայլ անեն’ ավարտելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների մշակման աշխատանքները»:

ArmAr.am



Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն