Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Է.Նալբանդյան.<<Մենք բարձր ենք գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը>>

Հունիս 27, 2010թ. 23:40

<<Մենք բարձր ենք գնահատում  Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների ցանկություններն ու հետևողական ջանքերը, որ  ուղղված են ղարաբաղյան հակամարտության  կողմերին` օժանդակելու դիրքորոշումների մերձեցմանն ու խաղաղ  բանակցային գործընթացի տեղաշարժին>>,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հնչած երեք երկրների նախագահների հայտարարությունը:

<<Կարևեր է , որ Կանադայում` Մեծ ութնյակի շրջանակներում ընդունված հայտարարության մեջ, հղում կատարելով Ակվիլում 2009 թվականին ընդունված հայտարարությանը, մեկ անգամ ևս հաստատվում են այն մոտեցումները, որոնք Հայաստանն ընդունել է որպես կարևոր սկզբունքներ հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ սկզբունքներն են ` ԼՂՀ-ի  վերջնական իրավական կարգավիճակի որոշումը` հիմնված ԼՂՀ  ժողովրդի  ինքնորոշման իրավունքի հիման վրա, Հայաստանի և ԼՂՀ-ի միջև անխախտ կապ և անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրում>>,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Էդուարդ Նալբանդյանը նաև ասել է, որ մոտ ապագայում պարզ կդառնա, արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարժվել այս ճանապարհով, թե  կշարունակի հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով` փորձելով տապալել խաղաղ բանակցային գործընթացը` կազմակերպելով պրովակացիաներ և ձեռնարկելով ոչ կառուցողական քայլեր >>:

ArmAr.am


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն