90%-ը հավանության է արժանացրել նոր Սահմանադրության նախագիծը
Հունիս 28, 2010թ. 09:41
90%-ից մի փոքր ավելի ընտրողներ են հավանության արժանացրել նոր Սահմանադրության նախագիծը` Ղրղզստանում անցկացրած հանրաքվեի ժամանակ: Այս մասին հաղորդում է BBC-ին, հղում անելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներին:
Այս պահի դրությամբ, 2319 տեղամասերից ԿԸՀ մուտքագրվել է 2205 տեղամասերի տվյալները,-հայտնում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Ղրղզստանում հանրաքվեն անցկացվում էր Սահմանադրական փոփոխությունների շուրջ, ինչը նկատեսում է` կրճատել երկրի նախագահի լիազորությունները և բարձրացնել խորհրդարանի դերը:
ArmAr.am












