«Մենք գիտենք, թե փախստականների վերադարձը ինչ է նշանակում»։
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների տարածած հայտարարությունը՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ասել է, թե դա Հայաստանի վախվորած արտաքին քաղաքականության բնականոն գործընթացի արդյունք էր։
«ՀՌԱԿ-ը վերջին 7 տրիներին ասում էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հետապնդում է այնտեղ ներկայացված երկրների շահերը, մենք էլ նստել ենք հանցագործ ադրբեջանական կառավարության հետ բանակցությունների: Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը բերելու էր այս ձախողմանը։»,-նշել է Հ. Առքելյանը;
«Այս ամենը կապված է նաև Իրանի ատոմային ծրագրերի դեմն առնելու հետ, քանի որ արևմուտքին պետք է, որ ադրբեջանա-իրանական սահմանն ամբողջությա՛մբ իրենց վերահսկողության տակ լինի, և ոչ թե մի մասը՝ ԼՂՀ զինված ուժերի հսկողության»։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքին՝ Հարություն Առաքելյանն ասել է. «Նալբանդյանը մի բան է ասում, թե սա ինքնորոշման հնարավորություն է տալիս։ Բայց այդ փոքրիկ «պլյուսը» բոլոր մնացած մեծ «մինուսների» մեջ, կարծում եմ, արդյունք չի տա, մանավանդ որ խոսվում է փախստականների վերադարձի մասին, իսկ դա մենք գիտենք՝ ինչ է նշանակում»։
ArmAr.am












