Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«Հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի ճանաչում»։

Հունիս 28, 2010թ. 11:56

SharmazanovՀայաստանյան քաղաքական ուժերը շարունակում են գնահատականներ հնչեցնել ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության առնչությամբ: ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը այն դրական է գնահատել. «Հայտարարության մեջ հստակ հղում է արվում թե՛ Մադրիդյան սկզբունքներին, և թե՛ անցյալ տարի Աքվիլայում արված հայտարարությանը։ Ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը մշտապես ասում է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը  չի քննարկվում, և նման հարց չկա՝ մենք տեսանք, որ այս հայտարարության մեջ ևս հնարավորություն է տրվում ԼՂՀ-ին թե՛ միջանկյալ կարգավիճակ տալու համար, և թե՛ հետագայում պարտադիր ուժ ունեցող ԼՂՀ ժողովրդի կամարտահայտության համար, որը ոչ այլ ինչ է, քան ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում»։

Երկրորդ կարևորը, ըստ ՀՀԿ մամլո խոսնակի, այն է, որ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը պետք է ունենան ընդհանուր ցամաքային սահման և անվտանգության երաշխիքներ։ «Այդ երեք կետերի մասին հայկական կողմը մշտապես խոսել է»,-նշել է Շարմազանովը։

«Այստեղ որոշակի հարցեր են առաջանում՝ քայլերի հերթականության հետ կապված։ Այդ հարցում հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. մենք ասել ենք, որ մենք խնդրի լուծմանը պետք է գանք ոչ թե հետևանքներից, այլ պատճառներից, իսկ պատճառների համար անհրաժեշտ է, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ունենա հստակ կարգավիճակ»։

ArmAr.am


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն