Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանի բողոքը անտեսվել է

Հունիս 28, 2010թ. 12:24

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Ադրբեջանի Միլիմեջլիսից բողոքի նամակ է ստացել Սլովակիայի Ազգային Խորհուրդը /ԱԽ/ ` Սլովակիայի  ԱԽ-ի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի Արցախ դիտորտական առաքելության դեմ: Նամակն ուղղված է ԱԽ-ի նախագահ Պավոլ Պաշկային: Նամակը ստորագրված է Ադրբեջանի պառլամենտի 12 քաղաքական կուսակցությունների կողմից: Նամակում խիստ բողոք է հայտնված առանց Ադրբեջանի համաձայնության ՙայդ երկրի տարածք հանդիսացող և միջազգային ճանաչում չունեցող Արցախյան Հանրապետություն՚ մուտք գործելու ու այսպես կոչված ԼՂՀ-ի ընտրություններին մասնակցելու դեմ:

Սակայն այս նամակն անպատասխան է մնացել,  քանի որ արդեն հայտարարված էր, որ ԱԽ-ի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոն ազատ է դիտորդական առաքելություններին մասնակցելու իր ընդունած որոշման հարցում, և Սլովակիայի ԱԽ-ը հարկ չի համարում այդ հարցի շուրջ որևէ այլ կարծիք հայտնել:  Ֆրանտիշեկ Միկլոշկոն ասել է, թե ի պատասխան այդ բողոքների ինքը պատրաստվում է Եվրոպայում առավել ակտիվ ներկայացնել Արցախի Հանրապետությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն