ՌԴ նախագահ. Թեհրանի հանդեպ կարող են կիրառվել նոր միջոցներ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեկնաբանելով ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության տեղեկությունն այն մասին, որ Իրանն ունի երկու միջուկային ռումբի համար անհրաժեշտ քանակի հարստացված ուրան, հայտարարել է, որ այդ տեղեկությունները զգուշացնում են եւ դրանց հաստատման դեպքում Թեհրանի հանդեպ կարող են կիրառվել նոր միջոցներ:
“Ինչ վերաբերվում է այդ իրավիճակին, այն պահանջում է ստուգում, բայց բոլոր դեպքերում այդ տեղեկատվությունը միշտ նախազգուշացնում է: Այսօր միջազգային հանրությունն իրանական միջուկային ծրագիրը չի համարում թափանցիկ: Եթե ապացուցվի այն, ինչ մասին ասում են ամերիկյան հատուկ ծառայությունները, ապա դա էլ ավելի կլարի իրավիճակը, եւ ես չեմ բացառում, որ այդ հարցը հարկ կլինի դիտարկել լրացուցիչ”, հայտարարել է Մեդվեդեւը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ArmAr.am












