Գլխավոր » Լրահոս

Հայաստանյան Առաքելական եկեղեցին ևս կմասնակցի Մեծ ութնյակի Համաշխարհային կրոնների խորհրդաժողովին

Հունիս 28, 2010թ. 12:58

Յունիսի 21-23 Կանադայի Ուինիպէգ քաղաքում տեղի ունեցաւ Համաշխարհային միջկրոնական համագումարը, որը կոչուած էր Յունիս 26-30 Թորոնթոյում տեղի ունեցող Մեծ Ութնեակի եւ Քսանի տնտեսապես հզօր պետութիւնների քննարկելիք օրակարգի հարցերը քննութեան առնել եւ յանձնարարութիւններ կատարել այս ուղղութեամբ:

Համագումարին մասնակցում էին աշխարհի բոլոր կրօններից աւելի քան 100 ներկայացուցիչներ` քննելու երեք կարեւոր հարցեր` աղքատութեան դէմ պայքար, խաղաղութիւն եւ ապահովութիւն, բնապահպանութիւն կենսոլորտ:

Համագումարին Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ներկայացնում էր Ամերիկայի Միացեալ նահանգների Եկեղեցիների Ազգային Խորհուրդի նախագահ Վիգէն Արքեպս. Այքազեանը:

Ժողովին հրաւիրուած էր նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա` համակարգելու բնապահպանութեան նուիրուած հատուածը: Այս մասին տեղեկացնում են Կանադայի Հայոց Թեմից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն