Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախյան հիմնախնդրին անդրադառնում է իրանական մամուլը

Հունիս 28, 2010թ. 13:29

Iranakan mamulԻրանական «Արաննյուզ.իռ» կայքը հրապարակել է Արեֆ Մոհամմադզադեի ծավալուն վերլուծական հոդվածը` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությանը, հակամարտության ծագմանը, ներկա բանակցային գործընթացին:

Հոդվածի մեջ, մասնավորպես, նշվում է.

«Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության մեծամասնությունը հայեր են եղել, 1918թ. Կովկասյան 3 հանրապետությունների ստեղծման ժամանակ Հայաստանի մի մասն է կազմել: Հետագայում Խորհրդային միության տարիներին Ստալինի հրամանով այն միացվում է Ադրբեջանի Հանրապետությանը, որի պատճառով Կովկասում հայերի և ազերիների միջև սկիզբ է դրվում լուռ հակամարտության»:

«Ադրբեջանն արդեն 8 տարի է, ինչ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մշտապես սպառնում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, և ինչպես իր հայրը, ղարաբաղյան հակամարտությունը ծառայեցնում է իր իշխանության շարունակականությունն ապահովելուն: Երբ Բաքվի պետական պաշտոնյաներն ամբողջովին թաղված են կաշառակերության և անբարոյականության մեջ, երկիրը կանգնած է ներքին և արտաքին լուրջ խնդիրների առջև, Իլհամ Ալիևին երբեք չի հաջողվի դա իրականացնել»:

«Ադրբեջանի Հանրապետությունն իր ստեղծման օրվանից հայերի նկատմամբ իրականացրել է վայրագ քարոզչություն` ինչի արդյուքում հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել և այսքանից հետո, հայերն ինչպես կարող են երբևէ ապրել Ադրբեջանի կազմում»,- նկատում է հոդվածագիրը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ներկա քաղաքական իրավիճակին, նշում է. «Լեռնային Ղարաբաղը վերջին տարիներին բազմաթիվ քաղաքական ընտրություններ է անցկացրել, որոնց մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից, Ռուսաստանից ,Ֆրանսիայից, այլ եվրոպական երկրներից, ինչպես նաև Իրանի ոչ կառավարական կազմակերպություններից բազմաթիվ դիտորդներ են ժամանել Ղարաբաղ:

Ներկայացնելով եվրոպական կառույցներում Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությունը` հեղինակը նշում է.«Այն պարագայում, երբ Ադրբեջանը պաշտոնապես ճանաչում է Հայաստանը, նախագահների միջև հաճախակի հանդիպումներ են կայանում, ադրբեջանցի լրագրողներ են այցելում Հայաստան, իսկ այլ երկրների քաղաքացիներին, որոնք երբևէ այցելել են Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան, Բաքուն վիզա չի տրամադրում, սա ուղղակի զավեշտալի է»:

«Լեռնային Ղարաբաղը` այդ գեղատեսիլ վայրը, անկախ նրանից ճանաչված է, թե ոչ, յուրաքանչյուր երկրի քաղաքացի իրավունք ունի այցելելու, և այլ երկրի կառավարություն չի կարող մարդկանց զրկել այդ իրավունքից»,- եզրափակում է հոդվածագիրը:

ArmAr.am


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն