Կանադայում Էրդողանը խոսել է Ցեղասպանությունից ու ԼՂՀ հիմնախնդրից
Ավարտվել է Կանադայի Տորոնտո քաղաքում հրավիրված G-20-ի գագաթաժողովը: Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը գագաթաժողովի ավարտից հետո հրավիրել է մամուլի ասուլի և հանդես եկել տարբեր հարցերի վերաբերյալ մի շարք հայտարարություններով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CNNTurk) լրատվական գործակալությունը: Աղբյուրի համաձայն` նախօրեին Էրդողանը կարճատև հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Թուրքիայի վարչապետը լրագրողներին հայտնել է, որ Օբամայի հետ հանդիպման ժամանակ քննարկել են թուրք-ամերիկյան համագործակցության մոդելի, Իրանի միջուկային ծրագրերի, Իրաքի, քուրդ գրոհայինների դեմ պայքարի և մերձավորարևելան տարածաշրջանի վերաբերյալ մի շարք հարցեր: Էրդողանի գնահատմամբ` 1 ժամ 15 րոպե տևած այդ հանդիպումն անցել է բավականին անկեղծ մթնոլորտում:
Թուրքական կառավարության ղեկավարը, 1915 թվականի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ մի հարցի պատասխանելիս, նշել է, որ խնդրի առնչությամն իր նկատառումներն արդեն հայտնել է Կանադայի նախագահ Ստեփեն Հերփերին:
Էրդողանը հայտնել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
ArmAr.am












