Գլխավոր » Լրահոս

Մ. Մայիլյան. <Ղարաբաղյան հիմնախնդրում պետք է կիրառել Կոսովոյի փորձը>

Հունիս 28, 2010թ. 14:53

Majiljan<Ղարաբաղյան հակամարտության մասին 2010 թվականի հունիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը կրկնում է 2009-ի ամռանը նրանց իսկ կողմից շարադրված դրույթները>,- ասել է ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

<Կարելի է փաստել, որ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության նկատմամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մոտեցումներն անցյալ տարվա ընթացքում փոփոխության չեն ենթարկվել: Մինչ այդ արդեն իսկ ներկայացված դրույթներին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հավատարմությունը ցույց է տալիս նախագահների` տարածաշրջանում ժամանակը ետ տալու ձգտումը, ինչն անլուծելի խնդիր է նույնիսկ ազդեցիկ տերությունների ղեկավարների համար:

Այդ դրույթներից մի քանիսն Արցախի ժողովրդի համար այժմեական և գրավիչ կարող էին լինել 20 տարի առաջ: Բայց Ադրբեջանի կողմից ԼՂՀ բնակչության դեմ նախաձեռնած լայնածավալ պատերազմից, հազարավոր մարդկային զոհերից, էթնիկական զտումներից, զինված բռնազավթումից հետո առնվազն անլուրջ բան է առաջարկել հայկական կողմին Լեռնային Ղարաբաղի համար անհասկանալի միջանկյալ կարգավիճակ`  ՙնրա բնակչության կամարտահայտությամբ՚ մշուշոտ ձևակերպումով, այն էլ սեփական անվտանգության մակարդակի կտրուկ նվազման փոխարեն:

Տարակուսելի է այն հանգամանքը, որ հակամարտության կարգավորման սույն առաջարկները անում են այն  երկրները, որոնք դեռևս երկու տարի առաջ դարձել են Կոսովոյի, Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության միջազգային ճանաչման նախաձեռնողները: Տրամաբանական կլիներ կիրառել նշված հակամարտ գոտիներում արդյունավետ կերպով կայունություն ապահովող տվյալ միջազգային փորձը նաև ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար>:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն