Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Զորավարժություններ Արցախում

Հունիս 28, 2010թ. 15:09

zinugԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի ղեկավարման համակարգի կատարելագործման և, միաժամանակ, բոլոր աստիճանի հրամանատարների պատրաստությունը հերթական անգամ ստուգելու նպատակով, հունիսի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ՊԲ-ում անցկացվեցին շտաբային զորավարժություններ:

Միջոցառմանը ներգրավված բանակային միավորումների և զորամասերի վարչություններն ու սպայական անձնակազմը վերադասի կողմից իջեցված ներմուծականները ստանալուն պես ծավալվեցին պահեստային, իսկ ապա նաև առաջնային հրամանատարական կետերում և ըստ իրադրության զարգացման անցան առաջադրված խնդիրների կատարմանը:

Ենթակա զորամասերի, ծառայությունների և ուղղությունների հետ իրադրության ճշտումն ու համապատասխան հանձնարարականների իջեցումը, որն իրականացվում էր ժամանակակից կապի բոլոր միջոցներով, կատարվում էր ընթացքից և ըստ իրավիճակից բխող զարգացումների:

Մարտի ընթացքում հաշվի էին առնվում գործողությունների վարման առանձնահատկություններն ու զորատեսակների ճիշտ և նպատակային կիրառման պահանջները:

Զորավարժությունների ողջ ընթացքում արձանագրված դինամիկ զարգացումներն ու վերջնական արդյունքները ցույց տվին, որ հանրապետության Զինված ուժերի ղեկավարման համակարգն ու միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարական կազմը լավագույնս են տիրապետում իրենց պարտականություններին և պատրաստակամ են հավուր պատշաճին կատարելու առաջադրված ցանկացած մարտական խնդիր:

ArmAr.am


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն