Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բակո Սահակյանը կարևորել է Արցախի հուշարձանների վերականգնումը

Հունիս 28, 2010թ. 15:16

Bako SahakyanԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի պատվիրակությանը` կազմակերպության փոխնախագահ Ստեփան Նալբանդյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երկրի ղեկավարը կարևորել է ասոցիացիայի կողմից վերականգնվող հուշարձանների մոնիթորինգը` այն համարելով հայկական մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրման առանցքային բաղադրամասերից մեկը՝ միաժամանակ ընդգծելով նրա գիտակրթական և քաղաքական նշանակությունը:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը և կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն