Գլխավոր » Լրահոս

Քուրդ գրոհայինների զինված պայքարը թուրքական պետության դեմ է

Հունիս 28, 2010թ. 16:09

Օրեր առաջ  թուրքական լրատվական կայքերը հաղորդում տարածեցին, թե  Թուրքիայի հետախուզական մարմինները տեղեկացնում են, որ «ՔԲԿ»-ի զինյալներն առաջիկայում հարձակման թիրախ են ընտրելու թուրք խաղաղ բնակչությանը:

Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի փոխանցմամբ` զիված քրդերը հարձակվել են Հաթայ նահանգի Հասսա շրջանի Չարդաք լեռնալանջերից ուրց հավաքող թուրք գյուղացիների վրա: Կա երկու զոհ, մեկ վիրավոր: Մի գյուղացի անհետ կորած է համարվում:

Այդպիսով , «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ)-ի զինյալները սկսել են հարձակումներ գործել ոչ միայն  թուրքական բանակի ռազմաբազաների վրա, այլև թուրք խաղաղ բնակչության: Սա փաստում է այն մասին, որ Թուրքիայում առավել արյունահեղ բնույթ է ստանում քուրդ գրոհայինների զինված պայքարը թուրքական պետության դեմ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն