Նոր առաջարկներ, որ այսուհետ կարելի է անվանել պետերբուրգյան
«Կարևորում եմ՝ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումը: Կարծում եմ, որ բանակցային սեղանին նոր առաջարկներ են ներկայացված, որոնք արդեն իսկ ստացել են «Պետերբուրգյան առաջարկներ» անվանումը: Սակայն, ցավոք, այդ առաջարկները բացասական ձևով ընդունվեցին Ադրբեջանի կողմից»,- անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած նախագահների եռակողմ հանդիպմանն ու ՌԴ նախագահի կողմից ներկայացված առաջարկներին՝ ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը:
« Ադրբեջանը սադրանքի դիմելով փորձեց վիժեցնել գործընթացը և իր վերաբերմունքն արտահայտել Սանկտ Պետերբուրգում կողմերին ներկայացված առաջարկների առնչությամբ»: ԱԺ փոխնախագահը նշեց, թե, ըստ էության, հանդիպման ժամանակ չկարողանալավ այդ առաջարկները մերժել, Ալիևն իր դիրքորոշումն այլ կերպ արտահայտեց:
«Սակայն, ինչպես հայտնի է, նա հաջորդ օրը պետք է հանդիպեր Դմիտրի Մեդվեդևին ու Սերժ Սարգսյանին, այդ պատճառով էլ, խուսափելով այդ «տհաճ» հանդիպումից, նա պարզապես լքեց Սանկտ Պետերբուրգը»,- ասաց Ս. Նիկոյանը:
ArmAr.am












