Գլխավոր » TOP, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն

Չարլզ Լոնդսեյլ.«Մենք ցավում ենք այն ոճրագործությունների համար, որ հայ ժողովուրդը կրել է դարասկզբին»

Հունիս 28, 2010թ. 16:37

«Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե Կառավարության, այլ խորհրդարանի քննարկելիք հարցն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնդսեյլը` ի նկատի ունենալով, որ նմանօրինակ հարցով անհրաժեշտ է դիմել ոչ թե իրեն` Կառավարության ներկայացուցչին, այլ խորհրդարանի որևէ ներկայացուցչի:

Միևնույն ժամանակ դեսպանն ընդգծեց, որ Կառավարության դիրքորոշման մեջ` այդ հարցի հետ կաված, ոչ մի փոփոխություն չի տեսնում:

Angliaji despan«Մենք ցավում ենք այն ոճրագործությունների ու տառապանքների համար, որ հայ ժողովուրդը կրել է դարասկզբին»,- ընդգծեց Չ. Լոնդսեյլն ու հավելեց. «Այն ժամանակվա Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդարացիորեն դատապարտել է 20-րդ դարասկզբի իրադարձությունները»:

Ամփոփելով իր խոսքը` դեսպանը հայտնեց. «Չմոռանալով զոհվածներին` մենք պետք է նայենք առաջ և շարունակենք խրախուսել հարաբերությունների հաստատմանը` ապագա սերունդների համար»:

ArmAr.am


Դիտել TOP, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն