Մեծ ութնյակի երկրները Իրանին կոչ են արել գործել թափանցիկ
Հունիս 28, 2010թ. 16:46
Մեծ ութնյակի երկրները Կանադայում անցկացվող գագաթաժողովի ժամանակ կոչ են արել Իրանին ապահովել իր միջուկային գործունեության առավել թափանցիկությունը, ինչպես նաեւ հարգել օրենքի գերակայությունը եւ իր քաղաքացիների խոսքի ազատությունը:
«Մենք խորապես անհանգստացած ենք Իրանի միջուկային գործունեության շուրջ այդ երկրի կողմից քիչ թափանցիկության ապահովմամբ եւ վերջինիս մտադրությամբ` շարունակել ու ընդլայնել ուրանի հարստացումը մինչեւ 20 տոկոս»,- նշված է Մեծ ութնյակի կողմից տարածած հայտարարության մեջ:
ArmAr.am












