Եռանախագահների հայտարարությունը ճնշում է Ղարաբաղի նկատմամբ
ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը խիստ քննադատել է երեք նախագահների հայտարարությունը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:
“Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ Նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի հայտարարությունը պետք է նախ խիստ դատապարտեր Մարտակերտում հունիսի 18-ին Ադրբեջանի իրականացրած հարձակումը”,- ասել է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ նրա, դա հին հայտարարությունն է, մի քիչ ավելին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին ուղղված կապիտուլացիայի սպառված կոչերով:
“Նրանց միասնական հայտարարությունը եւս մեկ անգամ ներկայացնում է միակողմանի այն բանաձեւը, որտեղ Ղարաբաղի նկատմամբ ճնշում է գործադրվում` գնալ խիստ վտանգավոր ու անդառնալի անվտանգության զիջումների: Դրա դիմաց անորոշ եւ ուժ չունեցող խոստում է ստանալու, որ իր կարգավիճակը կարող է վճռվել ինչ-որ չսահմանված գործընթացով, չսահմանված գործող անձանց կողմից, ապագայի ինչ-որ չսահմանված կետում: Երեք նախագահների այս հայտարարությունը նույնն է ինչ 2009 թվականի հուլիսի 10-ի հատարարությունը: Թերեւս, միայն մեկ տարբերությամբ` տարածքների օկուպացիայի նոր մեղադրանքներով”. ասված է Հայ Դատի հայտարարության մեջ:
ArmAr.am












