Գլխավոր » TOP, Լրահոս, Մշակույթ, Ով է թուրքը

Թուրքերը բացահայտ յուրացնում են հայկական երաժշտարվեստը

Հունիս 28, 2010թ. 17:16

ergՎերջերս երաժիշտների հեղինակային իրավունքներով զբաղվող «Հայհեղինակ» ընկերության` «Universial Studio» («Յունիվերսըլ ստուդիոյի») ընկերության թուրքական ներկայացուցչության կողմից ստացած առաջարկին, որը հայկական ընկերությունից ցանկանում է գնել արդեն մեծ ճանաչում վայելող հայկական երաժշտական կատարումները, և թողարկել ձայնասկավառակ` դրանք ներկայացնելով թուրքերեն, թուրք երգիչ-երգչուհիների մատուցմամբ:

“Յունիվերսըլ ստուդիոյի” թուրքական կենտրոնի գաղտնի գործունեությունը հայկական էստրադայի շրջանակում անհանգստություն է առաջացրել    հայ երգիչ-երգահանների շրջանում:  Որպես գնորդ հանդես եկող թուրքական կենտրոնը   չի երաշխավորում, որ հայկական տեքստը կթարգմանվի ճշգրտորեն եւ կնշվի հեղինակի անունը:

Երգահանները մտահոգություն ունեն, որ սա հայկական ամեն ինչ թուրքականացնելու` այդ երկրի վարած քաղաքականության հերթական դրսեւորումն է: Այստեղ մտահոգիչ է հատկապես այն, որ եթե նախկինում հայկականը յուրացվում էր գաղտնաբար, այժմ` ըստ էության հանցագործության համար ապահովվում է իրավաբանական հիմք` յուրացումը ձեւակերպվում է փաստաթղթերով:

Այսօր հրավիրված ասուլիսում «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտն այն կարծիքին է, որ նախ պետք է պարզել` ինչ նպատակ են հետապնդում թուրքերը. «Եթե հայկական չարվեստի թափոններից ուզում են մաքրել մեր երաժշտարվեստը, խնդրեմ, բայց չեմ կարծում, կյանքը ցույց է տվել, որ ինչին նրանք ձեռք են տվել` թուրքականացել է»:

Լրագրողների հետ իր մտահոգություններն է կիսել երգահան Ռուբեն Հախվերդյան, «Հենց հայ երգն են հարկադրված թուրքականացնում. տեսեք մեր ռեստորանները, հարսանիքները, դրանում մեղավոր են մեր երգիչները, օլիգարխները»:

Ըստ Ռուբեն Հախվերդյանի` սա նշանակում է մշակույթների փոխներգործություն, որը ըստ էության վատ բան չէ, և մեզանում էլ թուրքերենից գողանում և երգում են «սև-սև աչեր, կամ «պաղ աղբյուրի մոտ կանգնած մի աղջիկ», այս երգերում բառերը կաղում են, որովհետև դրանք մտածված են թուրքերեն, սխալ շեշտադրություն էլ մյուս կողմից է` «գա’լիս ես, գա’լիս ես դու ինձ մոտ», շեշտը դրվում է առաջին վանկի վրա, ինչը սխալ է: Ըստ բանախոսի` եթե քաղաքային ֆոլկլորին է վերաբերում, ոչինչ, և եթե խոսքը Արամեի կամ Սիլվա Հակոբյանի երգերի մասին է, Հախվերդյանն ասում է` սիրով  նվիրում ենք»:

Բացի այդ, երգը ծնվում է ներսից,  իսկ հայոց լեզվից ծնված երգը որքանո՞վ համատեղելի է նեխող մշակույթին:  «Կոմիտասն իր ամբողջ գործունեությունը նվիրել է ձերբազատելու, թուրքականը զատելու, արևելյանը և մաքուր հայկականը թողնելու: Հիմա հակառակ պրոցեսն են ուզում սկսել»,. նշեց երաժշիտը: Դանել Երաժիշտը օրինակ բերեց 1951 թվականին Բաքվում լույս տեսած ադրբեջանական ազգային երգեր ժողովածուից, որտեղ հայկական Շուշվա պարեղանակը գրված է որպես ադրբեջանական, առանց դրա էլ նրանք միշտ առանց հարցնելու են վերցրել, կողոպտել, այս ի՞նչ է պատահել, որ հարցնում են:

Դանիել Երաժիշտը ցավով նկատում է, որ Հայաստանում ամեն ինչ վաճառեցին` լեզուն են ուզում վաճառել, էլ ինչ կմնա մշակույթին:  «Ես ուզում եմ այսօր մի նոր եզրույթ առաջարկել, որն այսօրվա մեր կացությունն է արտացոլում, մեր ինքնության տագնապն է արտացոլում: Եթե Վրաստանում վարդերի հեղափոխություն արեցին, Ուկրաինայում նարնջագույն հեղափոխություն, այսօր Հայաստանի հանդեպ իրականացվում է թավշյա ցեղասպանություն: Եթե այդքան սիրում են մեր մշակույթը, խաչքարերն ինչու են ոչնչացնում, չէ՞ որ դրանք էլ քարացած երգ են»,- ավելացրեց բանախոսը:

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Մշակույթ, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն