Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հեղինե Բիշարյան.«Համանախագահ երկրները շահագրգիռ են հիմնախնդիրը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով »

Հունիս 28, 2010թ. 17:28

Bisharyan«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծիք հայտնելով Մեծ ությակի գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արված հայտարարության առնչությամբ, նկատել է, թե  այն մեկ անգամ ևս վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ցանկությունը և ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու գործում աջակցել հակամարտության կողմերին:

Նրա խոսքերով՝ Հայաստանն ավելի քան երկու տարի առաջ է հայտարարել, որ ընդունում և ճանաչում է մադրիդյան փաստաթուղթը՝ որպես բանակցությունների հիմք: «Համանախագահ երկերների նախագահների հայտարարությունը, որը քայլ է՝ միտված ապագային, և որը  հղում է կատարում 2009թ. Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան դրույթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել է որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ: Մեզ համար ընդունելի սկզբունքներ են՝  Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, ընդ  որում՝ ինքնորոշման ճանաչման միջոցով, ցամաքային ուղիղ կապը Հայաստանի և Արցախի միջև, ապահովվի անվտանգության միջազգային երաշխիքների առկայությունը։ Մենք հավատարիմ ենք այս սկզբունքներին և մեր դիրքորոշումն  անփոփոխ է»,-նշել է Հ. Բիշարյանը: ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն