Ատոմ Էգոյան. « Ինձ համար հուզիչ է բարի գալուստ մաղթել քեզ` Երևան»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը ուղերձ է հղել փառատոնի մասնակիցներին: Ուղերձում նա ասել է.
«Առաջին իսկ տարվանից ես առնչակից եմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Ինձ համար հուզիչ է բարի գալուստ մաղթել քեզ` Երևան, մի քաղաք, որն առաջին անգամ այցելեցի մոտ քսան տարի առաջ: Կինոյի ոգին և ավանդույթը խորապես դրոշմված են հայի հոգում. քանի որ այդ հոգին միշտ էլ այլևայլ մշակույթների իսկական խաչմերուկ է եղել: Նախորդ դարի արվեստի ձևերից ամենաշատը կինոն է ի զորու արտահայտել մարդու վիճակի նրբերանգները, և մենք հպարտությամբ ենք ձեզ բարի գալուստ մաղթում այս փառատոն, որն աճել է նման զարմանալի ու ակներև եղանակով: Ամեն մի փառատոն առանձնակի ալքիմիայի արդյունք է` ֆիլմերի ընտրությունը համակցելով հրավիրված հյուրերի և կինոգործիչների յուրահատուկ էներգիայի հետ: Ես վստահեցնում եմ, որ ձեր անցկացրած օրերը Երևանում օգտակար կլինեն, քաղաքը զննելու ժամանակ կունենաք և կտեսնեք ֆիլմեր, որոնք կխթանեն ձեր երևակայությունը: Փառատոնը ֆիզիկական իրողություն է, բայց և խորհրդավոր իրադարձություն, որ տեղի է ունենում յուրաքանչյուր անհատ մասնակցի հոգում շրջակա աշխարհի անձանց և պատկերների հետ փոխազդեցության մեջ մտնելիս: Հաճելի ուղևորություն ձեզ: Համեցեք այս հինավուրց հող»:
Հիշեցնենք,որ «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը տեղի է ունենալու հուլիսի 11-18-ը: Այս տարի լրանում է Ատոմ Էգոյանի 50-ամյակը: Փառատոնի պատվավոր նախագահ, կանդահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի տարեդարձը Հայաստանում կնշվի իր իսկ մասնակցությամբ։
ArmAr.am












