ԱՄՆ-ը և Իսրայելը Ադրբեջանի տարածքով պատրաստվում են օդային հարված հասցնել Իրանի՞ն
Ադրբեջանական ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակներում հաճախակիացել են խոսակցություններն այն մասին, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել Բաքվին և Թբիլիսիին, եթե նրանք իրենց տարածքը տրամադրեն ամերիկյան զորքերին։
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդշուտ Ալիզադեն մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Ադրբեջանի տարածքով պատրաստվում են օդային հարված հասցնել Իրանին՝ ասել է. «Եթե Ադրբեջանն ու Վրաստանն իրենց տարածքները տրամադրեն ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորներին, ապա Թեհրանը կարող է պատասխան հարված հասցնել այդ պետութունների օբյեկտներին։ Ագրեսորներին և նրանց օգնականներին միշտ էլ խփում են։ Այստեղ հարց է առաջանում. արդյոք. դա մեզ պե՞տք է։ Ինչի՞ համար Ադրբեջանը ներքաշվի այդ արկածախնդրության մեջ»։
Քաղաքագետ Ֆիքրետ Սադիխովը ևս կարծում է, թե իմաստ չունի, որ Ադրբեջանը միանա հակաիրանական կոալիցիային։ Այս մասին հայտնում է
Vesti.az»-ը:
ArmAr.am












