Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Պատահականությո՞ւն, թե՞ միտումնավորություն

Հունիս 28, 2010թ. 18:46

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի եւ Դմիտրի Մեդվեդեւի տարածած համատեղ հայտարարության` Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված անգլերեն եւ Կրեմլի կայքում տեղադրված ռուսերեն տարբերակներում որոշ անհամապատասխանություններ կան:

Մասնավորապես, անգլերեն տեքստում ասվում է. «Լեռնային Ղարաբաղի գրավված, կամ զբաղեցրած հարակից տարածքների վերադարձման…», մինչդեռ ռուսերեն տարբերակում այս համատեքստում որեւէ բնորոշում չկա` «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների…»:

Մյուս անհամապատասխանությունը հետեւյալն է. «Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի հստակեցումը` նրա բնակչության իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով»: Անգլերեն տարբերակում բացակայում է «դրա բնակչությունը» արտահայտությունը, ինչից պարզ չէ, թե որ բնակչության մասին է խոսքը:

Նույն նախադասության մեջ անգլերեն տարբերակում «final status»` «վերջնական կարգավիճակ» արտահայտության ռուսերեն համարժեքում կարգավիճակի համար ավելացված է նաեւ «իրավական» բառը` «Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի հստակեցումը` նրա բնակչության իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն