Գլխավոր » Regions, Իրան, Լրահոս, Քաղաքականություն

Իրանը սառեցնում է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

Հունիս 29, 2010թ. 09:15

AhmadinejatԻրանի իսլամական հանրապետությունը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները «վեցնյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանի, Ֆրանսիա, Գերմանիա) հետ, սակայն սառեցնում է այն, մինչև օգոստոս, որպես «պատիժ» արևմտյան երկրներին`  Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու համար:

Այս մասին   հայտնել է Ռոյթերս (Reuters) գործակալությունը, վկայակոչելով երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խոսքերը:

«Այս պատիժն իրենց համար դաս կլինի, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է բանակցեն այլ երկրների հետ», – հայտարարել է Ահմադինեժադը:

Իրանի նախագահի խոսքերով, իր երկիրը պատրաստ կլինի վերսկսել բանակցային գործընթացը մուսուլմանական Ռամադան ամսվա երկրորդ կեսին, որը նշվելու է այս տարի օգոստոսին:

«Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի Իրանի ընդդիմադիրները բանակցային գործընթացում առկա հարցերի շուրջ հստակ արտահայտեն իրենց տեսակետները», – ավելացրել է Ահմադինեժադը:

Հիշեցնենք, նախօրեին, հունիսի 24-ին Իրանի նախագահը հայտարարել էր, թե մոտակա շաբաթվա ընթացքում միջազգային հանրությանը կտեղեկացնի այն պայմանների մասին, որոնց առկայության դեպքում պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը շարունակել, ընդգծելով, թե բանակցային շեշտը ուղղված է լինելու այն բանին, որ Թեհրանի ընդդիմադիրներն ընդունեն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վերջերս ընդունված բանաձևը «իրենց սխալն է եղել»:

ArmAr.am


Դիտել Regions, Իրան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն