Հունաստանը վաճառում է կղզիները
Հունիս 29, 2010թ. 09:45
Հունաստանն իր պարտքերը մարելու հուսահատ փորձով պատրաստվում է վաճառել կամ երկարաժամկետ վարձակալման տալ իր 6 հազ. արևային կղզիներից մի քանիսը: Ընդ որում` Հունաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկի` Միկոնոսի տարածքները ևս վաճառքի են հանվել այլ օբյեկտների հետ միասին: Այս մասին գրում է The Guardian-ը:
Միկոնոսի մեկ երրորդը պատկանում է երկրի կառավարությանը, վերջինս գնորդ է փնտրում, ով կցանկանա կապիտալ ներդնել զբոսաշրջային շքեղ համալիրի զարգացման մեջ: Հռոդոս կղզու սեփականություններով հետաքրքրված պոտենցիալ ներդրողները հիմնականում չինացիներ և ռուսներ են: Նրանք Միջերկրական ծովն իրենց երկրի բնակիչների համար դիտարկում են իբրև զբոսաշրջային կարևոր ուղղություն:
ArmAr.am












