Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Քլինթոնի օգնականը խուսափել է ներկայացնել օրակարգը

Հունիս 29, 2010թ. 11:09

KlintonՆախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունում կազմակերպված ավանդական ճեպազրույցի ժամանակ  լրագրողը ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հարցրել է  Պետքարտուղարի առաջիկայում Հարավային Կովկաս, մասնավորապես Բաքու կատարելիք այցի մասին. «Կա՞ն մանրամասներ` ինչ բարձրաստիճան պաշտոնյայի հետ է հանդիպելու տիկին Քլինթոնը Բաքվում, ինչպիսի՞ն է օրակարգը», -հետաքրքրվել է լրագրողը:

Ի պատասխան հարցին Քրոուլին ասել է, թե չի կարող այդ մասին հստակ պատասխան տալ և սպասվում է, որ այսօր կազմակերպելիք ասուլիսում նա կներկայացնի տիկին Քլինթոնի` Հարավային Կովկաս կատարելիք այցի օրակարգը:

Հիշեցնենք, որ Քլինթոնի այցը Հարավային Կովկաս սպասվում է հուլիսի 3-ից 6-ը` նա լինելու Ադրբեջանում, Հայաստանում ու Վրաստանում: Մինչ այդ հուլիսի 1-ին նա այցելելու է Ուկրաինա, այնուհետև` Լեհաստան:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն