Արմավիրում բացվեց Մանկապատանեկան շախմատի վերանորոգված դպրոցը
Հունիս 29, 2010թ. 11:55
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է գտնվելով Արմավիր քաղաքում մասնակցել է Մանկապատանեկան շախմատի վերանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Նշենք, որ դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման համար ծախսվել է 47 մլն դրամ, իսկ կահավորման համար` 3,7 մլն դրամ:
Դպրոցի բացման արարողությանը ներկա էր նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը. «Վերանորոգված դպրոցը կնպաստի շախմատիստների նոր սերնդի ձևավորմանը»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա և հիշեցրեց, որ խորհրդային տարիներին այս դպրոցը բազամթիվ շնորհալի սաներ է տվել ու հույս հայտնեց, որ այդպես կլինի նաև ապագայում:
ArmAr.am












