Թել Ավիվում` Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող ցուցատախտակներ
Հունիս 29, 2010թ. 12:30
Շաբաթներ առաջ Գազա ուղևորվող «Ազատության տորմիղի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպից հետո թուրք-իսրայելական հարաբերությունները կտրուկ վատացել են: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ լարվածությունը արտահայտվում է նաև նրանում, որ Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի փողոցները ողողվել են Հայոց ցեղասպանության փաստի մասին հիշեցնող պաստառներով և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղղված կոշտ քննադատություններ պարունակող ցուցատախտակներով:
Դրանք փակցվել են Թել Ավիվի գրեթե բոլոր թաղամասերում:
ArmAr.am
Թեգեր` Էրդողան, Թուրքիա, Իսրայել. Թել Ավիվ, Հայոց Ցեղասպանություն












