Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Հրապարակվել է Ադրբեջանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը

Հունիս 29, 2010թ. 17:34

HamerbergԵՄ-ում մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգն իր զեկույցում գրել է, թե Ադրբեջանը պետք է անհապաղ բարելավի խոսքի ազտության հետ կապված իրավիճակը։

Զեկույցում ասված է, թե այսօր շատ կարևոր է, որ Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատության ասպարեզում հիմնարար փոփոխություններ կատարվեն:Հիմնականում շոշափվում են Ադրբեջանում խոսքի և մամուլի, հավաքների ազատության, ոստիկանության պահվածքի, իրավապաշտպան  մարմիների գործունեության խնդիրները, ինչպես նաև որշակի նշումներ կան Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն այցի վերաբերյալ։

Համերբերգը մտահոգություն է հայտնել լրագրողների և իրավապաշտպան ակտիվիստների նկատմամբ հետապնդումների կապակցությամբ։

Հանձնակատարը հատուկ ընդգծել է Էյնուլ Ֆաթուլաևին, Էմին Միլին և Ադնան Գաջիզադեին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին։

Նա նաև ընդգծել է, որ ազգային օրենսդրությունը Եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու համար շատ կարևոր է անվանարկության հետ կապված պատիժներ կիրառելը։

Համերբերգը խորհուրդ  է տվել  երկրի տարածքում թույլատրել BBC, «Азадлыг» և  «Голос Америки» ռադիոկայանների հեռարձակումը։

ArmAr.am


Թեգեր` , , , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն