Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Արցախ կատարվող դրամական փոխանցումները

Հունիս 29, 2010թ. 18:18

Ադրբեջանում կդադարեցվի բոլոր այն վճարային համակարգերի աշխատանքը, որոնք դրամական փոխանցումներ են իրականացնում Արցախ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ավթանդիլ Բաբաևը։ Ըստ նրա՝ դա  եղել է և նախկինում, և ԿԲ-ն միշտ միջոցներ է ձեռնարկել. «Նման դեպքերում մենք խզում ենք համագործակցությունը այդ կազմակերպությունների հետ, և դա արդյունք է տալիս»։

Ըստ նրա՝ Migom և Leader դրամական փոխանցումների միջազգային համակարգերն արդեն «աշխատում են շտկել իրենց սխալը»։

Ադրբեջանի ԿԲ-ն զգուշացրել էր, որ հիշյալ կազմակերպությունները Արցախ դրամական փոխանցումներ չիրականացնեն, սակայն քանի որ նրանք հաշվի չեն առել զգուշացումը, ԿԲ-ն հանձնարարել է առևտրային բանկերին հունիսի 8-ից դադարեցնել Migom-ի հետ, իսկ հունիսի 11-ից՝ Leader-ի հետ համագործակցությունը։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն