Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Արցախի հարցով ենթահանձնաժողովի խնդիրը կարող է լուծվել աշնա՞նը

Հունիս 29, 2010թ. 18:22

ԵԽԽՎ–ն Արցախի Հանրապետության հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման շուրջ հայկական և ադրբեջանական կողմերի հետ աշխատանքը կշարունակի աշնանը։ Այս մասին, ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ, ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին ասել է Աստանայում։

«2005թ. ԵԽԽՎ–ն ընդունեց 1416 բանաձևը, որի համաձայն, պետք է ստեղծվեր Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողով, սակայն հանձնաժողովի նախագահ, լորդ Ռասել Ջոնսոնը մահացավ և ենթահանձնաժողովի գործունեությունը դադարեցվեց, սակայն հարցը մնում է բյուրոյի օրակարգում»,– ասել է Չավուշօղլուն։

«Հայկական պատվիրակությունը որոշ կասկածներ ունի, այդ պատճառով մենք որոշեցինք շարունակել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև հանդիպումները իմ բյուրոյում։ ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում մենք կշարունակենք հանդիպումները, որից հետո ես կզեկուցեմ բյուրոյին, և բյուրոն որոշում կկայացնի»,– ասել է նա։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն