Աշոտ Ղուլյան. Փաստաթուղթը անորոշ է ու երկիմաստ
Հունիսի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահները հանդես էին եկել ԼՂՀ վերաբերյալ հայտարարությամբ։ Մեկնաբանելով այն` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ասել է. «Բանակցային գործընթացի շարունակականությունը պահպանելու և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու իմաստով Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների` Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին արված հորդորը ես դրական եմ գնահատում: Մյուս կողմից, կարծում եմ, որ հայտարարության մեջ տարածաշրջանային իրողությունները կարող էին ավելի առարկայորեն արտացոլվել: Մասնավորապես, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հնարավորություն ունեին անդրադառնալ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջերս Ադրբեջանի հրահրած սադրանքին ու շարունակվող ռազմատենչ հռետորաբանությանը: Առհասարակ, փաստաթղթի բովանդակային ձևակերպումների անորոշությունը, իսկ երբեմն էլ’ երկիմաստությունը, թվում է, նվազեցնում են գործնական քայլերի հավանականությունը »: Ասել է Աշոտ Ղուլյանը։
ArmAr.am












