Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Բաց նամակ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանին

Հունիս 29, 2010թ. 22:31

Ashot Grigoryan-1Պարոն նախարար, ԱԳՆ նախկին նախարար Վ.Օսկանյանի հետ համագործակցել եմ մոտ տաս տարի: Երբեմն ունեցել ենք տարաձայնություններ ներքին կազմակերպչական հարցերի շուրջ, բայց երբևիցե Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների շուրջ գոնե մեկ անգամ անհամաձայնություններ չեն եղել:
Պատճառը պարզ է, նախարար Օսկանյանն ուներ մեծ քաղաքական հեռատեսություն, զգացողություն ու հոտառություն:
Մի բան, որը իսպառ բացակայում է Ձեզ մոտ:
Դրանով է բացատրվում  մ«հայ-թուրքական արձանագրություններ»-ի ձևակերպման այն խայտառակ մակարդակը, որն անմիջապես նկատեցին սփյուռքահայ իրավաբաններն ու քաղաքական գործիչները:
Թե ինչ վիճակի բերեց մեզ այդ կիսատ-պռատ նախաձեռնությունն այժմ հայտնի է ողջ հայությանը:
Իսկ հիմա անդրադառնանք ԶԼՄ-ներում տրված մեր տեղեկատվության շուրջ Ձեր արձագանքին ՙՊանարմենիան՚ և ՙՌեգնում՚ կայքէջերում:
Ըստ մեզ խաղարարներ մտցնելու գործընթացը Ֆիզուլիի և Քելբաջարի շրջաններ զարգանում է և ճշմարտանման է: Մեր տեղեկատվության այն մասը, որը մենք ինքներս ենք նշել, որ թուրքական սադրանք կարող է լինել, հաստատում ենք նաև այժմ:
Պարոն նախարար, հայ ժողովրդի համար կենսական պահին Ձեզ մատուցվում է կարևոր տեղեկույթ և Դուք այն լրջորեն ընկալելու ու վերլուծելու փոխարեն պահի ազդեցության տակ այն անվանում եք «հիմարություն»:
Հավատացեք իրականում հիմարությունն այդպիսի տեղեկատվության արժեքը չհասկանալն է:
Ես հավատացած եմ, որ եթե 2008թ-ի օգօստոսի մեկին որևէ մեկը Ձեզ հայտներ, որ վրացիները կարող է մեկ շաբաթ հետո հարձակվեն ռուսների վրա, Դուք այն հիմարություն կանվանեիք:
Ընդ որում հավատացեք ինձ, դիվանագիտական լեքսիկոնի մեջ օգտագործվող ճիշտ բառի ընտրությունն անբողջովին բնորոշում է դիվանագետին և որոշում նրա մակարդակը:
Եվ երբ փորձում եք պիտակել դիմացինին, փորձեք համեմատել Ձեր կատարած աշխատանքի արդյունքները ԵՀՄՖ-ի կատարած աշխատանքի արդյունքների հետ /որը կատարվում է անվարձահատույց` չարժանանալով նույնիսկ Ձեր կողմից տարրական գնահատականի, էլ չենք ասում այդքան անհրաժեշտ համագործակցությանը/:
Այդ համեմատությունը Ձեզ երևի հետ կպահեր նախարարին ոչ վայել արտահայտություններ օգտագործելուց: Ճիշտ է Ձեր կարծիքը հայտնվել է Ձեր մամլո խոսնակի միջոցով, այնուամենայնիվ հուսով ենք, որ Դուք չեք փորձի այդ «թյուրիմացությունը» գցել ուրիշի վրա:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյան 29.06.2010թ.


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն