Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Մադրիդյան սկզբունքները ստորացուցիչ են Հայաստանի համար

Հունիս 29, 2010թ. 22:51

Manvel EriazaryanԱրաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, խոսելով ազատամարտիկների անունից, ասաց, որ իրենք բացարձակապես դեմ է ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ հնչած առաջարկներին։
«Որևէ մեկն իրավունք չունի ստորագրել այդ փաստաթղթի տակ։ Եթե մեզ պարտադրել են սուս մնալ, դա դեռ չի նշանակում, որ մեզ համոզել են։
«Այսօր կարող է մենք ձայն չհանենք, բայց մեկ տարի հետո, չէ՞ որ մոլորակներն անգամ հավերժ չեն, հավերժ ոչինչ չկա։ Ես ձեզ բոլորիդ ասում եմ. այդպիսի փաստաթուղթ ստորագրելու դեպքում… Ես ոչ մեկին չեմ սպառնում, բայց մեզնից ամեն բան սպասելի է, ամեն ինչ սպասեք, էրեխեք ջան», – այսօր հրավիրված ասուլիսում ասել է նա։ Հրամանատարը բացատրեց, թե ինչու չի սպառնում. «Որ մարդիկ չվախենան, թե Մանվելը մահափորձ կկատարի»։
Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ Եղիազարյանը նշեց, որ դրանք ոչ միայն նպաստավոր չեն Հայաստանի համար, այլև «ստորացուցիչ են»։ Հրամանատարը չի բացառում նաև հեղափոխության հնարավորությունը այն պարագայում, եթե հայ ժողովուրդը կողմ չլինի այդ ամենին։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն