Ազատամարտիկների հիշատակի օրը պետք է օրենքով ամրագրել
Հունիսի 29-ը Հայաստանի նորանկախ պետականության պաշտպանության ու կայացման, ինչպես նաև` Արցախի հերոսամարտում հայոց հաղթանակի համար իրենց նվիրական դերակատարումն ունեցած անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:
Ժառանգության պատգամավորական խմբակցությունը, հիմք ընդունելով 2000թ. հոկտեմբերի 23-ի ՀՀ Կառավարության N663 որոշումը, որով հունիսի 29-ը սահմանված է որպես անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր, ինչպես նաև` ԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի նույնաբովանդակ 11-րդ հոդվածը, պատրաստել է օրենքի նախագիծ` ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում հունիսի 29-ը որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր դե յուրե ամրագրելու նպատակով: Նախագծի կենսակոչման արդյունքում` հստակեցում կմտնի անհայտ կորած ազատամարտիկների կատեգորիայի համար, քանի որ նրանց կարգավիճակը, ըստ էության, տարբերվում է կենդանի կամ զոհված ազատամարտիկների կարգավիճակից: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն օրենքով ամրագրելը կարեւոր կլինի նրանց ընտանիքների, ժառանգների, ողջ հասարակության, ինչպես նաեւ` սերունդներին` նրանց հայրենանվեր օրինակով դաստիարակելու համար:
ArmAr.am












