ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպում ընդդեմ Ադրբեջանի սադրիչ քաղաքականության
Հունիս 30, 2010թ. 11:10
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները այսօր բողոքի ակցիա են անցկացնելու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև:
Ինչպես նշվում է միության տարածած հայտարարության մեջ, այն ուղղված է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության և Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դեմ»:
Բողոքի ակցիան սկսվելու է քայլերթով` Հայրենական մեծ պատերազմի վետերանների և Արցախյան ազատամարտի հերոսների թանգարանի մոտից (Հաղթանակի զբոսայգի)` ի հիշատակ ադրբեջանական դիվերսիային զոհ գնացած հայ զինվորների:












