Թուրքիայի իշխանությունը որոշել է ընտրել փոխանորդ պատրիարք
Ինչպես հայտնի է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով ի զորու չէ իրականացնել թուրքահայության հոգևոր հովվապետությունը: Այդ իսկ պատճառով պատրիարքարանի հոգևոր խորհուրդը դիմել էր թուրքական կառավարությանը` համապատրիարք կամ աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվություն ստանալու համար: Իսկ ահա պատրիարքի ընտրության կազմակերպման նախաձեռնող մարմինն էլ պահանջել էր, ոչ թե համապատրիարք ընտրել, այլ հենց պատրիարք:
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի գնահատմամբ` Թուրքիայի իշխանությունները գտել են հարցի լուծման լավագույն տարբերակը: Որոշում է կայացվել ընտրել փոխանորդ պատրիարք: Ճիշտ չի համարվել այն, որ գործող պատրիարքի կենդանության օրոք կամ առանց նրա կամավոր հրաժարականի նոր պատրիարքի ընտրություն կազմակերպել: Այսպես նշված է կառավարության որոշման մեջ: Այն նախօրեին ուղարկվել է պոլսո պատրիարքարան:
ArmAr.am












