Թուրքիան արցախյան հարցն իր «ազգի դատի մի մասնիկն է» համարում
Հունիս 30, 2010թ. 13:13
Թուրքիայի փոխվարչապետ և պետնախարար Ջեմիլ Չիչեքը խորհրդարանական ամբիոնից հայտարարել է. «Ղարաբաղի հարցը կիպրական խնդրի նման թուրքերի ազգային դատի մի մասն է»: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է, որ իրենց համար միշտ էլ օրակարգային է եղել արցախյան հիմնահարցը, ու նախկինում Անկարան միշտ էլ աջակից է եղել ադրբեջանցիներին: Չիչեքը նշել է, որ այսուհետև ևս շարունակվելու է Բաքվին ցուցաբերվող աջակցությունը:












