Համաժողով` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին
Համաշխարհային հայկական կոնգրեսը, ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հրավիրում են “ՄԵԾ ԵՂԵՌՆԻ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑ. ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ” մեկօրյա համաժողով, որը տեղի կունենա 2010թ. հուլիսի 2-ին,Ժամը 11:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում:
Քննարկմանը ներկայացվող հարցեր
1. Մինչև 2015թ.` Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցը, համահայկական միասնական գործողությունների հայեցակարգային ծրագիր ունենալու անհրաժեշտությունը, որը կուղղորդի համայն հայության ջանքերը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված գործողություններում:
2. Ցեղասպանության դատապարտման և դրա հետևանքների հաղթահարման նպատակով մեր կողմից միջազգային դատական ատյաններ դիմելու հնարավորությունը:
3. Վերոնշյալ Ծրագիրը մշակելու, համակարգելու և իրագործումն ապահովելու նպատակով Կոմիտե /Խորհուրդ/ և Հիմնադրամ, ինչպես նաև միջազգային դատական ատյաններ դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մշակման նպատակով փորձագիտական, մասնագիտական հանձնաժողովներ ձևավորելու անհրաժեշտությունը:
ArmAr.am












