Մեւլութ Չավուշօղլու. «Լեռնային Ղարաբաղի հարցը հարկավոր է լուծել»
Հունիս 30, 2010թ. 18:44

Եթե Ղարաբաղյան հակամարտությունը ժամ առաջ չլուծվի, իրադարձությունները կարող են զարգանալ անցանկալի ուղղությամբ. ըստ tert.am-ի` թուրքական «Անադոլու» գործակալությանը Աստանայում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն:
«Եթե Ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի, ի հայտ կգան ավելի լուրջ խնդիրներ: Այդ մասին միայն ես չեմ ասում, այդ կարծիքին են նաեւ Հայաստանի իշխանությունները: Լեռնային Ղարաբաղի հարցը հարկավոր է լուծել: Հակառակ դեպքում իրադարձությունները կզարգանան անցանկալի ուղղությամբ: Ինչպես ԵԱՀԿ-ն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է այդ հարցում մեծ ակտիվություն ցուցաբերեն»,- հայտարարել է նա:












