Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ընդունվել է բանաձեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Հունիս 30, 2010թ. 19:02

husharzanՈւղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ գլխավոր վեհաժողովի մասնակիցները ավելի քան մեկ ժամ տեւած բուռն քննարկումներից հետո այսօր ընդունել են հայկական պատվիրակության առաջարկած` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը, որում դատապարտվում է հայ մշակութային-պատմական հուշարձանների ոչնչացումը:

«Հիմնվելով միջազգային սկզբունքների եւ նորմերի վրա, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թ. Համաշխարհային մշակութային արժեքների պահպանության մասին կոնվենցիայի, հաշվի առնելով այն փաստը, որ պատերազմների, հակամարտությունների եւ քաղաքական կրքերի սրման պատճառով հայերի` դարերի ընթացքում ստեղծած մշակութային-պատմական ժառանգությունը Կովկասում եւ հարակից շրջաններում ոչնչացման վտանգի առջեւ է` դատապարտում ենք բոլոր գործողությունները` ուղղված հայ քրիստոնեական արժեքների` եկեղեցիների, խաչքարերի, շիրմաքարերի, մշակութային-պատմական հուշարձանների եւ այլ սրբությունների վտանգմանը, որտեղ էլ դրանք գտնվեն»,- նշվում է բանաձեւում:

Վեհաժողովի մասնակիցները կոչ են անում վերոհիշյալ կոնվենցիան ստորագրած երկրների ղեկավարներին այդ հուշարձանների պահպանության պատասխանատվությունը ստանձնել:

Փաստաթղթի` Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հատվածում նշվում է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը մտահոգության տեղիք է տալիս եւ դատապարտվում են այդ երկրի` հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու փորձերը:

Վեհաժողովի մասնակիցները նաեւ ողջունում են ԵԱՀԿ ՄԽ ջանքերը` ուղղված միայն խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելուն` հարգելով ԼՂՀ ժողովրդի անկախ ապրելու ձգտումը:

ArmAr.am


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն