Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Շավարշ Քոչարյան.«Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից.»

Հունիս 30, 2010թ. 20:46

Shavarsh Qojaryan Եթե Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թե օկուպացումն օկուպացում է, ուրեմն Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքներից.  մեկնաբանելով Մամեդյարովի հայտարարությունը` ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Ճիշտ է նաեւ, որ բացառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անեքսիան Ադրբեջանի կողմից, ինչը ապացուցեց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում»,- նշել է Շ.Քոչարյանը:

Ն ա ողջունելի է համարել նաեւ այն պնդումը, որ խաղաղությունը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա: «Հուսով եմ` Ադրբեջանի արտգործնախարարը չի մոռացել, որ միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից մեկը ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումն է: Եթե նույնիսկ մոռացել է, ապա Մուսկոկայի հայտարարությունը հիշեցում է նրան եւ նրա ղեկավարներին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշում են ոչ թե իրենք, այլ Արցախի ժողովուրդը` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ»,- հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարարը:


Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն