Նշանակվել է Աֆղանստանում ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորքերի նոր հրամանատար
Հունիս 30, 2010թ. 23:20
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատն այսօր գեներալ Դեվիդ Պետրեուսին նշանակել է Աֆղանստանում ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորքերի նոր հրամանատար: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, այդ նշանակմանը կողմ են եղել բոլոր սենատորները: Պետրեուսն այդ պաշտոնում փոխարինել է գեներալ Սթենլի Մաքքրիսթալին, որին նախագահ Օբաման պաշտոնանկ է արել ամերիկյան վարչակազմի հասցեին արած սուր քննադատության համար, որը տպագրվել է «Ռոլլինգ սթոուն» հանդեսում:
ArmAr.am












