Պուտինը Քլինթոնին մասնավոր այցով Մոսկվա է հրավիրել
Հուլիս 1, 2010թ. 09:53
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ և հրավիրել վերջինին` իրեն հարմար ժամանակ, մասնավոր այցով մեկնել Ռուսաստան:
«Հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել Բիլ Քլինթոնին` մոսկովյան կոնֆերանսին մասնակցելու համար և շնորհակալություն հայտնել կայացած հետաքրքիր ու հիմնավոր քննարկման համար»,-հայտնել են ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունից:
Այս մասին հաղորդում է «Իտառ Տասս»-ը:
ArmAr.am












